Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ. «ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:49 , 23 Դեկտեմբեր 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:

Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:

Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը: «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», – նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:

Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: