Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

14:00 , 21 Ապրիլ 2018

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

* * *

Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա:

Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:

Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Չինաստան՝ առանց վիզայի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար

Ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

Երկու էջ Հայաստանի նորագույն տնտեսական պատմությունից․ «Նաիրիտի» և ՀԱԷԿ-ի փակումը

Ռուսերեն ասած՝ мы наступаем на те же грабли, այսօր էլ «անողոք» պայքար է ծավալվում Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի, բուքմեյքերական գործունեության, ծխախոտի դեմ և այլն, հաճախ խառնելով «թացը» «չորի» հետ, ինչի արդյունքները մենք դեռ կզգանք․․․