Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է էապես պարզեցնել մրգերի արտահանման վարչարարությունը

Վերադարձ լուրերի բաժին

14:52 , 08 Հունիս 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում պատասխանատուներին հանձնարարել է մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը:

«Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջանն է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսավարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ