Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 4

Վերադարձ լուրերի բաժին

23:44 , 19 Օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ ներկայացնում ենք խորհրդակցության սղագրությունն ամբողջությամբ: Առաջին մասի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Երկորդ մասը՝ այստեղ: Երրորդ մասը՝ այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչպես է կոչվում փաստաթուղթը՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ դա ՇՄԱԳ-ի մաս չէ՞:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Ոչ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Դա մանրամասն փաստաթուղթ է, որտեղ ներկայացված է թթվային դրենաժը, բայց դրանից ընդհանրացված եզրահանգումները ներառված են ՇՄԱԳ-ում, այսինքն՝ ՇՄԱԳ-ում ամբողջությամբ չեն ներառված, բայց եզրահանգումները, միջոցառումները ՇՄԱԳ-ում ներառված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փոփոխություններն այն մասո՞ւմ են արված, որը ներառված է ՇՄԱԳ-ում, թե՞ այն մասում են արված, որը ներառված չէ ՇՄԱԳ-ում:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Ամբողջը չէ: Դրանից հետևում է ամփոփ ՇՄԱԳ-ը: ՇՄԱԳ-ը դա ամփոփում է ամբողջ ազդեցությունը, իսկ թթվային դրենաժը ազդեցությունների մի մասն է: Այսինքն՝օրենսդրորեն գրված է, որ շրջակա միջավայրի վրա բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն, որից մեկը թթվային դրենաժն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, Լիլիա Շուշանյան – Պարոն վարչապետ, այն փաստաթուղթը, որի մասին խոսում ենք՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլանը, ինչպես պարոն փոխվարչապետը նշեց, իմ իմացած տվյալներով, ՇՄԱԳ-ի մեջ չի մտել: Այսինքն՝ ՇՄԱԳ փաստաթուղթը համարվում է այն փաստաթուղթը, որը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվում է՝ որպես հիմնադրույթային փաստաթուղթ: Բայց, իմ իմացած տեղեկատվությամբ, նախարարությանը այդ կառավարման պլանը տրամադրվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ եթե այդպես է, նախարարությանը կառավարման պլանը տրվել է, փոփոխություններո՞վ է տրվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, Լիլիա Շուշանյան -Ոչ: Ընթացքում, ի գիտություն որպես, քանի որ նախարարությունը խնդրել է, իմ իմացած տվյալներով, ապա այդ կառավարման պլանը նույնպես տրամադրվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարման պլանն ունի, այսպես ասած, ստորոտ և գագաթ: Այդ գագաթի մասը մտել է ՇՄԱԳ, հիմա այս ստորոտի մեջ, գագաթում փոփոխություն ենթադրե՞լ է, թե՞ ոչ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյան – Հենց այդ և ոչ միայն այդ մասով ես կուզենայի, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշեր, որ «Էլարդ»-ի կողմից որևէ արձանագրված փաստ, այսինքն՝ ՇՄԱԳ-ի փաստաթղթի փորձաքննություն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, և առաջինը հենց իրենք պետք է ասեն որևէ փոփոխություն եղե՞լ է այնտեղ, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եղե՞լ է այնտեղ փոփոխություն, թե՞ ոչ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Այս իրավիճակում չի եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Սա արձանագրենք, հիմա շարունակությունն ասեք:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Պետք է լինի նախագծային փոփոխություն, որից ենթադրի նաև ՇՄԱԳ-ի փոփոխություն, այսինքն՝ պետք է փոխվեն նախագծային գծումները տվյալ հարցի շուրջ: Ենթադրենք ակտիվ համակարգ պետք է ներդրվի, չնայած՝ դրա մասին ևս ՇՄԱԳ-ում կա անդրադարձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե ՇՄԱԳ-ում դրան կա անդրադարձ, էլ ինչո՞ւ պետք է փոփոխեն կամ եթե ենթադրենք ՇՄԱԳ-ում կա այսպիսի ձևակերպում, մի քիչ դիլետանտավարի ասեմ, որովհետև շատ ծանոթ չեմ: Հնարավոր է՝ օգտագործենք պասիվ համակարգ, հնարավոր է՝օգտագործենք ակտիվ համակարգ, և այդ ՇՄԱԳ-ը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվել է: Եթե ես հաստատումից հետո այսօր ասում եմ՝ երևի կօգտագործենք պասիվ համակարգ, շատ լավ, արձանագրում ենք, բայց հաջորդ պահին ասում եմ, չէ, այնուամենայնիվ հանրային կարծիքը, ուրիշ փորձագետների կարծիքը լսելով, երևի օգտագործենք ակտիվ համակարգ: Այսինքն՝ չի՞ ստացվում, որ ՇՄԱԳ-ի սահմաններում է, ինչո՞ւ պետք է նոր ՇՄԱԳ անենք:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – ՇՄԱԳ-ի սահմաններում է, ուղղակի ժամանակային առումով ակտիվն ավելի արագ կներդրվի, քան նախատեսվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա ուրիշ բան է: Դուք արդեն խոսում եք կիրառման մասին: Ես ասում եմ՝ եթե ՇՄԱԳ-ում այս 2 բևեռները ֆիքսված են, տրամաբանությունն այն չէ, որ 2 բևեռների մեջ ինչ տեղի ունենա, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի բերելու:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան –Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այս մասը հասկանալի դարձավ: Ունե՞նք ավելացնելու բան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո, պարոն վարչապետ, զուտ նաև մեղմման հավելյալ միջոցների մասին, որովհետև դա էլ ՇՄԱԳ-ի հետ ուղիղ կապ ունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա հաջորդ մասը: Մենք խոսում էինք մինչև քրեական գործի հարուցումը կամ քրեական գործի քննության արդյունքում առկա այն տվյալների մասին, որոնք փոփոխության տվյալ են պարունակում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան – Պարզաբանման համար մի խնդրանք, պարոն վարչապետ, Շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերներին: Ես այսպես եմ հասկանում՝ եթե ՇՄԱԳ է գնացել այն կտորը, որ ասում է այդ հեղուկը, որ ենթադրենք դուրս է գալիս ակտիվ կամ պասիվ համակարգից, չի պարունակելու ավելի թթվայնություն , քան այսքան, այսինքն՝ շեմ է սահմանվում, ուրեմն դա նորմալ է, շրջակա միջավայրի ազդեցության տեսանկյունից վտանգավոր չէ: Թե այդ հեղուկի մեջ թթվայնության աստիճանն իջեցնելու ակտիվ համակարգ կօգտագործի՞, թե՞ պասիվ համակարգ, 2-ն էլ այդպե՞ս է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Չէ, պարոն Խաչատրյան, այդպես չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տրամաբանությունն այդպե՞ս չէ, որ ասի թթվայնությունը մաքսիմալ այսքան է, սրա համար կամ պետք է պասիվ անեմ կամ էլ պասիվ կանեմ, եթե տեսնեմ արդյունավետ չի, կանցնեմ ակտիվին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Դա ճիշտ տրամաբանությունն է, պարոն վարչապետ: Ցավոք, մեր օրենսդրությամբ նույնիսկ մեկ միլիմետր շեղման դեպքում նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատական է պահանջվում, և Շրջակա միջավայրի նախարարության կողմից արդեն օրենսդրության փոփոխությունների փաթեթը պատրաստվել է, և աբսուրդը հասնում էր այն աստիճանի, որ ասենք, եթե տարվա ընթացքում իրեն թույլ էր տրված արդյունահանել ենթադրենք 10 հազար տոննա, և նա արդյունահանում էր 9999 տոննա, ստացվում էր, որ նա նորից շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի այդ ամբողջ պրոցեսով պետք է գնա, որովհետև ինքը նախագծից շեղումներ է ունեցել: Եթե տառակերությամբ չզբաղվենք, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ կոնկրետ այս հատվածում բան չունենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ չէ՞, թե ինչո՞ւ է այդպես: Դա եղել է կոռուպցիոն օրենսդրություն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այստեղ, որ քննարկվեց թթվայնության նվազեցման հարցը, հարցը դա չէ: Հարցն այն է, որ ընդհանրապես որևէ աղտոտված ջուր չպետք է ստորգետնյա ջրեր ներթափանցի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մենք չենք քննարկում շատ աղտոտված լինի, թե քիչ: Հիմա մենք կարող ենք ասել, որ մեր ստանդարտը, որ մենք կիրառում ենք այստեղ, այն է, որ ոչ մի աղտոտված ջուր շրջակա միջավայր չպետք է ներթափանցի:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, խնդիրը հենց դա է՝ ոչ թե թթվայնացման նվազեցում, այլ ընդհանրապես որևէ աղտոտում չլինի: Այստեղ մենք ասում էինք երկրաշարժի պարագայում և «Էլարդ»-ն ասում էր, որ ելակետային տվյալները բավարար չեն, բայց եթե այս-այս միջոցառումներն են՝ կառավարելի է: Իսկ այդ կառավարելիությունը ենթադրում է այնպիսի մեղմման միջոցներ, որ ընդհանրապես որևէ աղտոտում չներթափանցի: Դա կարևոր է:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Ավելացնեմ նաև, որ «Լիդիան» ընկերությունն ստանձնել է պատասխանատվություն, որ ոչ մի տեսակի չմաքրված ջուր հանքի տարածքից բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Այսինքն՝ բացարձակ դուրս է գալու այնպիսի ջուր, որը համապատասխանելի է ներքին օրենսդրության և միջազգային ստանդարտներին:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Ե՛վ նախագծային լուծումներում, և՛ ՇՄԱԳ-ում վերցվում են առավելագույն հզորությունները, այսինքն՝ ամենաաղտոտված վիճակը: Իր հզորություններում ինքը դրանից ավելի չի կարող աղտոտել, եթե ավելի աղտոտի, դրա համար պետք է վերակառուցում, ընդլայնում և այլն: Ավելի նվազ կարող է աղտոտել, ավելի քիչ ազդեցություններ կարող է ունենալ, բայց հզորությունների առավելագույնն է գնահատվում ՇՄԱԳ-ում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեր տարօրինակ ու միայնակ նոր աշխարհը

Ամերիկացի Լուսանկարիչը հատուկ հնարքի միջոցով ցույց է տալիս, թե որքան միայնակ է մեր այսօրվա աշխարհը, և որքան են քչացել մարդկային շփումները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին` ուսանողների գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման գործում

Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել: