Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

19:23 , 16 Մայիս 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլևիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել և կարևորել է քաթարական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա և նշել, որ այն կնպաստի Հայաստանի ու Քաթարի միջև տնտեսական համագործակցության, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում կապերի ակտիվացմանն ու զարգացմանը:

Նշելով, որ ՀՀ-ում 2013 թվականից ավիացիայի ոլորտն ազատականացվել է՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը և ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաև Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագրի վերանայումը. քննարկումներ են սկսվել նաև ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ:

Իր հերթին, Հյու Դանլևին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ցուցաբերած օժանդակության համար և նշել, որ «Qatar Airways»-ը պատրաստ է իրականացնել Դոհա-Երևան-Դոհա շաբաթական չորսական չվերթ՝ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Քաթարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենի խոսքով՝ իրենք ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել ընկերության գործունեության ուղղությունները, ինչը կնպաստի նաև Հայաստանի ու Քաթարի միջև փոխշահավետ երկարաժամկետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Բնապահպանության նախարարությունը միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այցելել է «Երևան, իմ սեր» հիմնադրամ (լուսանկարներ)

Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այցելել է «Երևան, իմ սեր» հիմնադրամ, որը գործում է հենց հիմնադրամի միջոցներով վերականգնված շենքում

Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին: