Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:30 , 29 Մայիս 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավարատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել են, արձանագրվել է ուղևորափոխադրումների 4 և բեռնափոխադրումների 3 տոկոսի աճ:

Նշվել է, որ այժմ մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը, որով նախատեսվում է մատուցել նաև տրանսպորտալոգիստիկ ծառայություններ, իրականացնել ենթակառուցվածքների բարելավման ներդրումային նախագծեր, զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները, Հայաստանում ձևավորել բեռնափոխադրումների տերմինալ և այլն:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի զարգացմամբ:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումը ոչ միայն կնպաստի բեռնափոխադրումների ծավալների, այլ նաև ուղևորափոխադրումների ավելացմանը, հաշվի առնելով նաև զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանացի գործարարների պատվիրակության այցելել է Հայաստան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացնում է նախարարության մամուլի բաժինը: Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․ «Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն […]

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։ Այդ մասին b4b.am-ին հայտնել է նախարարության մամուլի բաժինը: ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և […]

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]