Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:56 , 05 Հոկտեմբեր 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Կարևորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն մեծ համբավ և նրանք պետք է իրենց ակտիվ գործունեությամբ ու մասնագիտական առաջարկություններով աջակցեն պետությանը՝ ոլորտին նոր թափ հաղորդելու նպատակով: «Մենք պետք է ստեղծենք այնպիսի մշակույթ, երբ նախարարն ու պետական ծառայողը հետևողական կլինեն և արագ կարձագանքեն ոլորտի ներկայացուցիչների ազդակներին ու առաջարկություններին: Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի կարգավորման պատասխանատուները նաև դուք եք, ուստի պետական ծառայողը ձեզ հետ մշտապես հետադարձ կապ պետք է ունենա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հանդիպման մասնակիցները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը, ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես եկել առաջարկություններով: Մասնավորապես, քննարկվել են շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, շինարարական և նախագծային կազմակերպությունների վարկանիշավորմանը, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խաղողի մթերման գործընթացը կվերահսկենք բջջային հավելվածի միջոցով. Քերոբյան

«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:

Հայաստանի տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում:

Վարկի և լիզինգի զրո տոկոսադրույքը դրական ազդեցություն է ունեցել գյուղարտադրանքի ցուցանիշի վրա. Քերոբյան

ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը: