Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է «ՄՏՍ» խմբի ներկայացուցիչներին

Վերադարձ լուրերի բաժին

21:59 , 02 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է «ՄՏՍ»-ի կողմից մեր երկրում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումը՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Խոսելով գործարար միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված բարեփոխումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է և բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը: «Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսը հնարավորինս հաջողի և ավելի շատ հարկեր վճարի, հարստանա և հարստացնի», – ասել է կառավարության ղեկավարը:

_TM_5652

Ալեքսեյ Կոռնյան շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ կառավարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու համար և գոհունակություն հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաև ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել մեր երկրում գործունեության շրջանակը և նոր ծրագրեր իրականացնել նաև թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Ա. Կոռնյան նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր նպաստը բերելով ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:

_TM_5705

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-ի՝ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը և վերահաստատել կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում և այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: