Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:45 , 14 Հունիս 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը միտված օժանդակությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ ու ակտիվացմամբ: Կ

արեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը և նշել , որ անհրաժեշտ է գործարար կապերի սերտացման նպատակով պարբերաբար կազմակերպել բիզնես ֆորումներ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության օժանդակությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ աղետների կառավարման և ռիսկերի նվազեցման, հրշեջ փրկարարական ծառայության զարգացման նպատակով: Այդ առումով, վարչապետը կարևորել է նաև Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի հրշեջ փրկարարական ծառայությունների գույքի բարելավման ծրագիրը և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

Շինիչի Կիտաոկան վստահեցրել է, որ իր գլխավորած գործակալությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և նշել, որ կարևորում են աղետների կառավարման ոլորտում մեր երկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը, ուսումնական ծրագրերի իրականացումը: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտակարգ իրրավիճակների արձագանքման, կանխարգելման համակարգով և մասնագետների պատրաստվածության մակարդակը գնահատել է գերազանց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային բանկի «Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը կարող է 1 տարով երկարաձգվել

Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։