Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին

Վերադարձ լուրերի բաժին

15:57 , 13 Դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովան: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակին և նշել, որ այս տարի կանխատեսվում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ, ինչը լավատեսական նախադրյալներ է ստեղծում՝ հաջորդ տարի էլ ավելի բարձր ցուցանիշ արձանագրելու և հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու համար: Տարբեր ուղղություններով՝ ինստիտուցիոնալ, կապիտալ ներդրումների, պետական գնումների բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ հետ գործակցությունը:

GEV2072

ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՀ միջև ձևավորվել է ամուր, փոխշահավետ գործակցություն, և ինքը պատրաստ է ջանքեր ներդնել՝ այն էլ ավելի սերտացնելու ու խորացնելու համար: Նաթան Պորտերը ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը՝ տնտեսության զարգացման օրակարգի կյանքի կոչման գործում: Վարչապետը և ԱՄՆ հայաստանյան առաքելության ղեկավարը մտքեր են փոխանակել գործընկերության օրակարգի, համատեղ ծրագրերի, ինչպես նաև կրթական ոլորտի բարեփոխումների, կարողությունների զարգացման հնարավորությունների և անելիքների շուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նաթան Պորտերի հետ հանդիպման ընթացքում քննարկել է հարկային վարչարարության և հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները: Ըստ փոխվարչապետի՝ դրանք, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլև ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները:

14050_am_1

Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարևորությունը նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը և հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել»,- Արմեն Սարգսյան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Կառավարությունը մշակելու է նաև շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: