Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

18:41 , 25 Սեպտեմբեր 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և մասնավորապես, անդրադարձել ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի հերթական ստուգման արդյունքներին: Այս համատեքստում արծարծվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քննարկվել են ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցության հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունության և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը ժամանել է Արցախ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղու» ամառային ուղևորափոխադրումների սեզոնը բացվել է

Քննարկվել են հայ-չինական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: