Invalid username or password
ՀՀ վարչապետը գազիֆիկացման խնդրի լուծմանը սպասող համայնքների բնակիչներին առաջարկում է ուշադրություն դարձնել այլընտրանքային էներգետիկայի ներդրման հնարավորություններին։ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։
«Գազիֆիկացման հետ կապված կա գլոբալ խնդիր։ Հիմա բոլոր գյուղերում ակնկալում են, որ պետք է գազ անցկացվի, բայց մենք պետք է այդ ամենը չանենք նախկին քաղաքական տրամաբանությամբ։ Գազաֆիկացման ամեն ծրագիր պետք է իր տնտեսական շահավետության համատեքստում գնահատվի։ Ժամանակն է, որ մենք ավանդական գազային տրամաբանությունից դուրս գանք, և ավելի մեծ ուշադրություն դարձնենք այլընտրանքային էներգետիկային։ Մանավանդ, Գեղարքունիքի մարզում, երբ ասում ենք, որ արևի շատ մեծ էներգիա կա։ Պետք է հաշվարկ անենք, և այն գյուղերին, որոնք գազ են ակնկալում, իրական այլընտրանք առաջարկենք»,- ասաց Փաշինյանը։
Դիտումներ 517
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։