Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն առաջարկեց պատժի հավելյալ մեխանիզմներ մտածել պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ չկատարող ճանապարհաշինարարների համար

Վերադարձ լուրերի բաժին

14:55 , 10 Մայիս 2019

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց պատժի հավելյալ մեխանիզմներ, ընդհուպ` քրեական պատասխանատվություն սահմանել պետության նկատմամբ պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չկատարողների համար: ՀՀ վարչապետն այդ մասին կառավարության մայիսի 10-ի նիստում՝ անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում կատարվելիք լայնածավալ աշխատանքներին:

«Մայիսի 15-ից, ինչպես խոստացել ենք, հույս ունեմ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Մենք պետք է պայմանավորվենք, որ այն պատմությունը Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածի հետ կապված, մենք այս տարի չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք պետք է մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու մասին, որ, եթե որևէ մեկն իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, պետք է մտածել, թե այստեղ պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ պետք է ունենա, ընդհուպ` քրեական պատասխանատվությանը ենթարկելը»,- ասաց Փաշինյանը:

2018 թ. Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում կատարվել էր անորակ շինարարություն, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր նաև կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: