Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն առաջարկել է քննարկել խոշոր տնտեսվարողների կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելը արգելելու գաղափարը

Վերադարձ լուրերի բաժին

12:00 , 02 Հունիս 2016

Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բեզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Պատճառն այն է, որ այս ապրանքների շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայի դուրսմղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շուկաների ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները, և, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

Ընդհանրապես յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այնպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ, թե՛ առավել ընդհանրական պատճառեր, որոնց ընդհանրականի հաղթահարմանը պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին սկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու»,- ասել է վարչապետը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով մշակել հստակ ուղեցույցներ՝ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ. դրանք պետք է ընդգրկեն բոլոր անրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարման ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը, և այլն:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկասմյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն:

ՊԵԿ նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը վարչապետը հանձնարարեց օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձեևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների:

Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին վարչապետը հանձնարարել է քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը.

«Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքներում նույն խոշոր տնտեսվարողների կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելը արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար»,-ասել է Հ. Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: