Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն առաջարկել է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսագրել ՀԴՄ կտրոն չտվողին

Վերադարձ լուրերի բաժին

22:20 , 09 Հունվար 2020

Կառավարությունը շարունակում է ահազանգեր ստանալ, որ տնտեսավարողները շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ մի գաղափար ենք քննարկել: Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույն կերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- ասել է վարչապետը:

Rustam_Badasyan_47I2613

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ այդտեղ խնդիր կա: ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը դատարանների կողմից համատարած անվավեր են ճանաչվում, քանի որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: «Այդ վեճը լուծելու համար մոտ 2 տարի առաջ առաջարկվել է հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել, որպեսզի տեսաձայնագրվի գնման փաստը, բայց բացասական եզրակացություններ են եղել ֆինանսների նախարարության կողմից: Մենք ունեինք գաղափար նույնը անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումն արդյոք որևէ խախտում կենթադրի՞, թե ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն է ենթադրում: Բայց գտանք, որ եթե բիզնեսի մոտ է տեսանկարահանումը կատարվում, դա անձնական տվյալներին չի առնչվում: Հիմա մենք պատրաստ ենք ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ այդ ճանապարհով գնալ, որ տեսուչների կողմից տեսաձայնագրում արվի»,- ասել է նախարարը:

Վարչապետը հավելել է, որ ոչ թե տեսուչի, այլ քաղաքացիների կողմից նման տեսանկարահանում կատարվի: Ռուստամ Բադասյանն էլ ասել է, որ ստուգման փաստը հանձնարարագրի բացում է ենթադրում և որոշակի ժամկետի ֆիքսում, որ այդ ժամկետում գնումը կկատարվի, ուստի այս առումով կարող է խնդրահարույց լինել քաղաքացու կողմից տեսագրումը:

Nikol_Pashinyan_47I2622

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել և վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ ու տուգանել»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասել է, որ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, և իրենք դա կանեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։