Invalid username or password
Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Այս անգամ ճեպազրույցին կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այն նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի:
Ճեպազրույցն անցկացվելու է առցանց: Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում:
Բրիֆինգներն ուղիղ եթերում հեռարձակվելու են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ բաց կապուղիով, ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով:
Դիտումներ 591
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: