Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն անդրադարձել է Doing Business զեկույցին

Վերադարձ լուրերի բաժին

15:34 , 29 Հոկտեմբեր 2015

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցին: «Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը, որում Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:

Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատումը և պայմանագրերի կիրարկման որակը:

Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում` սահմանային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը՝ 50 ժամը հասցնելով 3 ժամի: Այս ցուցանիշով երկիրը 58-րդ հորիզոնականից տեղափոխվել է 29-րդ:

ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:
Ընկերությունների հիմնադրման առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների թվում է, 189 տնտեսությունների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում: Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա համաշխարհային առաջատար երկիր Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջին հաշվով կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում դրա համար բավարար է ընդամենը 7 օրը:

Միաժամանակ, պետք է հիշենք, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, և սա պետք է լինի մեր բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Այս ոլորտում մեր հանձնառությունները լինելու են իմ անձնական հսկողության ներքո: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին՝ մամուլին մանրամասն ներկայացնել զեկույցի արդյունքները, ինչպես նաև մեր ծրագրերն ու անելիքներն այս ոլորտներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս

Տնտեսական ակտիվությունը՝ մայիսին. ԱՎԾ-ն հրապարակել է նախնական տվյալները

ՀՀ տնտեսական ակտիվությունը ապրիլյան անկումից հետո մայիսին սկսել է վերականգնվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները

Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ նախկին կենսաթոշակային վճարի 5%-5%-ի փոխարեն սահմանվում է 2.5%-7.5% հարաբերակցություն։