Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում առկա որոշ չաշխատող գործարաններին

Վերադարձ լուրերի բաժին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում առկա բալոնների, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության, Սևանի շաքարի, Ալավերդու պղնձաձուլական, բամբակի վերամշակման գործարանների փակ լինելը համարում է այդ ընկերությունների սեփականատերերի խնդիրը։ Այդ մասին, ըստ b4b.am-ի, Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու դրանք այսօր չեն գործում, այն դեպքում, որ դրանց մի մասի բացմանն ինքն անձամբ է ներկա եղել։

«Ես կարող եմ շատ գործարաններում կամ այլ վայրերում լինել և մասնակցել շատ միջոցառումների։ Լինում եմ գյուղատնտեսական դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և այդ ընկերության ղեկավարությունը։ Ուրիշ հարց է, որ կառավարությունը ստեղծել է օբյեկտիվ և անհրաժեշտ պայմաններ ընկերությունների գործունեության համար»,- նշեց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ այդ գործարաններից մեկի սեփականատերը եղել է նաև «Սանիտեկ» ընկերության սեփականատերը։ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ ընկերություններից մի քանիսի ղեկավարները կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ։

«Ես նաև ուզում եմ շեշտել, որ որևէ գործարանում կամ ընկերությունում իմ գտնվելը դրանց սեփականատերերին չի ազատում օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից, ինչպես նաև չեն կարող աշխատել առանց բնապահպանական պահանջները հաշվի առնելու»,- ասաց Փաշինյանը։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

Հայաստանում 5G չկա

Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը: