Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

12:17 , 20 Փետրվար 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին:

Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով հագուստների հավաքածուի ցուցադրությանը: Կենտրոնի ներկայացրած հագուստներում և աքսեսուարներում, որոնք պատրաստվել են «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ, կիրառվել են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ:

megeryan02 megeryan03 megeryan04 megeryan05

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները