Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վերադարձ լուրերի բաժին

00:02 , 21 Մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն, և հանդիպումը լավ հնարավորություն է՝ համագործակցության ընթացքը և հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունը շահագրգռված է այդ գործընթացում «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ փոխգործակցության զարգացմամբ, որը կնպաստի կենսաթոշակային բարեփոխումների հաջող իրականացմանը, ինչպես նաև կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

_TM_2287

Բերնար դը Վիթը նշել է, որ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ և պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել կապիտալի շուկայի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, նաև ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: