Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի հորդորը՝ Արտակ Շաբոյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:34 , 18 Նոյեմբեր 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստում անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը, որի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերությունը տուգանվեց 110 միլիոն դրամով:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի, բայց դա, ըստ նրա, չի զրկում իրենց կարծիք արտահայտելու հնարավորությունից: «Ուստի, պարոն Շաբոյանին և ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն: «Ես հանդիպել եմ այդ գործարարների հետ, իրենք հիմնավորում են, որ շահութաբաժինը առավել չեն դրել: Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»,- նշեց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները: