Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի հանձնարարականով՝ կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

14:15 , 16 Փետրվար 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ էր:  «Կարծում եմ համակարծիք կլինեք, որ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛  ներդրողների համար մեր երկիրը  գրավիչ և հարմարավետ դարձնելու համար, անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը։ Այդ իսկ պատճառով մենք մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,-նշել է վարչապետը  և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում  մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը՝ յուրաքանչյուր սուբյեկտի (գերատեսչություններ, համայնք, տնտեսվարող սուբյեկտ, քաղաքացի) պատասխանատվության շրջանակը։ Հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման՝ գործընթացում ընդգրկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը և բնապահպանության խնդիրներով զբաղվող  հասարակական կազմակերպություններին։

Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացին: «Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները՝ մասնավորապես ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով, հանձնարարում եմ 1-շաբաթյա ժամկետում՝ ՀՀ ոստիկանությանը, քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ կառավարության 1268-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում: ՀՀ ֆինանսների նախարարին՝ քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Առաջարկություններ կներկայացվեն շենքային տարածքների արդյունավետ  օգտագործելու վերաբերյալ

Շենքային տարածքների արդյունավետ  օգտագործելու վերաբերյալ Կարեն Կարապետյանը  նշել է. «Պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցրած շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանում են նորմատիվներով հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են, կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում»։ Այդ նպատակով վարչապետը գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարել է, համատեղ աշխատելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հետ, 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություններ այդ տարածքների օպտիմալացման և առավել նպատակային օգտագործման ապահովման վերաբերյալ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը