Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի խոսնակը «Լիդիանի» և Ամուլսարի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել

Վերադարձ լուրերի բաժին

12:04 , 10 Սեպտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 1in.am կայքի հետ հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ այս պահին «Լիդիան Արմենիան» ստանձնել է հստակ պարտավորություններ: Նվեր Մնացականյանի հետ զրույցի ընթացքում նա շեշտել է, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել այդ պարտավարությունների ստանձնումը վերահսկելու գործընթացքում ներգրավել ոչ միայն պետությանը, այլ նաև քաղաքացիական հասարակությանը: «Այս փուլում հանքի շահագործման մասին խոսք գնալ չի կարող: Առնվազն մինչև գարուն այնտեղ իրականացվելու են միայն հողային և շինարարական աշխատանքներ: Սակայն դրան զուգահեռ մեր միջազգային հեղինակությունը, մեր ներդրումային վարկանիշը չի տուժի»,- ասել է Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: