Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքին և դրա հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
Զեկուցվել է կենտրոնի կառուցման ուղղությամբ կատարված աշխատանքն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկայացվել են դրա ավարտից հետո կենտրոնում նախատեսվող գործառույթները: Էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնի գործունեությունը կդյուրացնի մաքսային գործառնությունները և կբարձրացնի մաքսային մարմինների արդյունավետությունը՝ առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար: Վարչապետը կարևորել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների՝ որակյալ իրականացման անհրաժեշտությունը:
Դիտումներ 873
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։