Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի գնահատականից հետո տնտեսության զարգացման մոդելը վերանայվել է. Սուրեն Կարայան

Վերադարձ լուրերի բաժին

13:52 , 12 Հունվար 2017

Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճի տեմպերի զարգացումը կշարունակվի: Հունվարի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Արտահանման մասով այն աճի տեմպերը, որոնք գրանցվել էին 2016 թվականին, առնվազն կպահպանվեն, և այդ տեմպերն ավելի կգերազանցենք: Ներդրումների մասով ևս աճի տեմպեր կունենանք: Բավականին աշխատանքներ 2016-ի վերջին եռամսյակում իրականացրել ենք, պատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017-ին և տնտեսական աճը, և տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում` արդյունաբերության ու արտահանման մասով՝ լուրջ աճ կունենան», – ասել է նախարարը:

Հարցին, թե երբ վարչապետը նշանակվեց, հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, ի՞նչ է փոխվել վերջին ամիսների ընթացքում, Սուրեն Կարայանը պատասխանել է. «Վերանայեցինք տնտեսության զարգացման մոդելը։ Ելնելով փոքր տնտեսության առանձնահատկություններից՝ մենք շեշտը դնում ենք, որ տնտեսությունը զարգանա ի հաշիվ արտահանման՝ առաջարկի հիման վրա»:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։