Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետի առաջարկով աջ ղեկով մեքենաների հարցը հանվեց կառավարության օրակարգից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:01 , 15 Փետրվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Կառավարության նիստի օրակարգից հանվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով հնարավորություն կընձեռվեր ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

B4b.am-ի փոխանցմամբ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ եկել են տեղային լուծման, քանի որ հստակ չգիտեին, թե որքան տնտեսվարող սուբյեկտների է վերաբերում և ներկայումս ստացվեց, որ խոսքը 830 մեքենայի մասին է:

Վարչապետը նշեց, որ Այրումում պայմանավորվածությունը հետևյալն է եղել նախաձեռնող խմբի կողմից, որ խոսքն այն մեքենաներին պետք է վերաբերի, որ այդ օրվա դրությամբ գտնվել են մաքսային գոտում:

Հակոբ Արշակյանը նշեց, որ քանի որ չափելիությունը հստակ չեն կարող իրականացնել, այդ պատճառով գնման ժամկետի վերաբերյալ կարող են սահմանափակում իրականացնել, ինչի հետ վարչապետը չհամաձայնեց:
«Հիմա լղոզված ձևակերպումներ տալով՝ մենք հարցը ոչ թե լուծում ենք, այլ հակառակը: Եղել է պայմանավորվածություն, որ վին կոդերով գնված մեքենաների հարցը լուծում ենք, այդ հարցերին չենք անդրադառնալու»,-ասաց նա և հավելեց, որ կա պայմանավորվածությունների ձայնագրությունը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ կվերամշակեն նախագիծը, այսպիսով կստացվի, որ 450 մեքենայի մասին է խոսքը: Հարցը հանվեց նիստի օրակարգից:

Վարչապետը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա աջակողմյան մեքենաները կգերազանցեն ձախակողմյան մեքենաների քանակին և ստիպված կլինեն երթևեկության կանոնների ամբողջ համակարգը փոխել, որը միլիարդների ծախս կլինի բյուջեի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: