Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը և պաշտոնյաները քննարկել են տնտեսական բարեփոխումների ընթացքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

19:34 , 13 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտներում իրականացվող աշխատանքը, միջանկյալ արդյունքները և առաջիկա անելիքները:

Nikol_Pashinyan_13-04-19
Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նպատակն աշխատասեր, ստեղծագործ և օրինապահ քաղաքացուն խթանելն է, և գործադիրն իր ունեցած գործիքակազմով պետք է աշխատի այդ ուղղությամբ՝ հնարավորինս արագ, դյուրին և արդյունավետ:

Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանրապես տնտեսական հեղափոխությունը հաջողելու համատեքստում վարչապետը կարևորել է գործընթացների թվայնացումը, ընթացակարգերի հստակ սահմանումը և այս ուղղություններով կոնկրետ արդյունքների միտված քայլեր իրականացնելու հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համակարգված աշխատանքը և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: