Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Վերադարձ լուրերի բաժին

14:20 , 08 Հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով «Յանդեքս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ վարչապետը նշել է, որ այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի վերաբերյալ, և պարոն Վոլոժի հետ հանդիպումը խոսում է առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Յանդեքս»-ը հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ կատարի, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում, որի մասին քննարկում ունեցանք Սանկտ Պետերբուրգում», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

_TM_7547

«Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար, ինչը լավ առիթ է տեխնոլոգիական ոլորտի զարգացման և Հայաստանի հետ փոխգործակցության օրակարգի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար: Արկադի Վոլոժը նշել է, որ «Յանդեքս»-ն արդյունավետ է գնահատում Հայաստանում, մասնավորապես, տաքսի ծառայությունների ոլորտում կատարած ներդրումները և հետաքրքրված է ինչպես այս, այնպես էլ փոխշահավետ այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացմամբ: Նա ներկայացրել է «Յանդեքս»-ի կողմից մի շարք երկրներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդ տաքսի ծառայության ներդրման փորձը և վիճակագրությունը՝ այն համարելով հաջողված:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանը ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում:

Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։