Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը և միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը քննարկել են համագործակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

20:05 , 07 Մարտ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։

Վարչապետի խոսքով՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է, և ԵՄ-ն կարևոր գործընկեր է Հայաստանի համար այս ոլորտում, ինչի մասին է վկայում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում այս բնագավառի ներառումը:

_TM_2583

Միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը ներկայացրել է ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը և նշել, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կիսել փորձը և ձեռքբերումները: Անդրուս Անսիպը ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի փորձը՝ նշելով, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման ոլորտների արդիականացումը հնարավորություն է տվել Էստոնիային ֆինանսական զգալի տնտեսումներ արձանագրել և բարձրացնել կառավարման արդյունավետությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկումներ սկսել թվային մեկ ընդհանուր ծրագիր ունենալու շուրջ, որում ներառված կլինեն այս ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]