Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

10:25 , 26 Փետրվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և տարբեր ճյուղերում բարձր տեխնոլոգիաների կիրառման խթանմամբ կառավարությունը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր և, հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մեծ ներուժը, արտահանմանը միտված տնտեսություն ձևավորել: Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրը Հայաստանում հնարավորությունների ստեղծումն է և նախաձեռնողականության խթանումը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել իր ներուժը և նպաստել երկրի զարգացմանը:

Ընդգծելով բարեփոխումների հաջողման գործում ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը կարևորել է այդ համատեքստում միջազգային գործըկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ-ի համապատասխան օժանդակությունը:

Ռիչարդ Դորնբոշը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է քննարկել բարձր տեխնոլոգիաների խթանման, Հարկային օրենսգրքի բարեփոխման, միկրոբիզնեսի ստեղծման, բիզնես միջավայրի համար կարգավորումների դյուրացման, պետական կառավարման և կրթության համակարգերի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը աջակցություն տրամադրելու հնարավորությունները: Վարչապետ Փաշինյանն առաջարկել է պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել կոնկրետ անելիքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։