Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը տնտեսագիտական նշանակության տեսանկյունից կարևորեց հանրային ակնկալիքները

Վերադարձ լուրերի բաժին

11:51 , 09 Հոկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսագիտական նշանակության տեսանկյունից ավելի կարևոր է համարում հասարակության ակնկալիքներն ու սպասելիքները, քան պարզապես թվերը։ Այդ մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի բացման ելույթի ընթացքում։

«Այս կարգի քննարկումները ես կարևորում եմ մտագրոհի տեսանկյունից։ Դրանք մեծ էներգիա են տալիս տնտեսության ու պետության զարգացման մասին մեր մտածմունքներին։ Հանրային տրամադրությունները, սպասումներն ու ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան չոր թվերը, և այս կարգի քննարկումները մեծ կարևորություն ունեն այդ տեսանկյունից։ 2019 թ. և ընթացիկ տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որը մենք ունենք, ապացուցում են, որ սպասումներն ու մթնոլորտը մեծ նշանակություն ունեն տնտեսական գործունեության զարգացման վրա։ Եվ մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը։ Նման քննարկումներում պետք է հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի լինենք ավելի արդյունավետ»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիրքը սկզբից մինչև վերջ կարդացել է դեռ հուլիս ամսին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: