Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը Սուրեն Կարայանին հանձնարարեց ռուսական կողմի հետ ակտիվ աշխատել ներդրումային հիմնադրամի և Մեղրիի ԱՏԳ-ի ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

12:42 , 26 Հունվար 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին տվեց հանձնարարականներ, որոնք առնչվում են Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի հետ: Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մեկնարկն ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ: «Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ անհրաժեշտ է շարունակել ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ապահովել ամենամսյա հաշվետվություն»,-  ասաց Կարեն Կարապետյանը:

Այնուհետև վարչապետը Կարայանից հետաքրքրվեց, թե ազատ տնտեսական գոտու մեկնարկի հետ կապված ինչ աշխատանքներ են կատարվել:

«Անցած շաբաթ մեկնարկը հայտարարել ենք և սպասում ենք հայտերի ներկայացմանը»,- ասաց նախարարը:

Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ և հանդիպումները մեկնարկել են հունվարի 24-ին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով ստորագրվել են համագործակցության ամրապնդմանն ուղղված չորս փաստաթղթեր:

Նոր ազատ տնտեսական գոտու թեմայով կարող եք կարդալ հետևյալ հոդվածները՝

The New Free Economic Zone of Armenia: Why to Invest (infographics)

52 մլն դոլարի հասույթ՝ 10 տարվա ընթացքում. Ինչ է տալու Ագարակի ազատ տնտեսական գոտին

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: