Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել է հավասար պայմաններ ստեղծել բոլոր ներկրողների համար

Վերադարձ լուրերի բաժին

13:36 , 19 Մայիս 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին՝ կապված ներկրումների ժամանակ առաջացող խնդիրների հետ։

Նա, մասնավորապես,  Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է հարկային և մաքսային հավասար պայմաններ ստեղծել ներկրողների համար՝ նշելով, որ անհրաժեշտ է ականջալուր լինել բոլոր հայտարարություններին, արագ լուծումներ տալ, եթե դրանք համապատասխանում են օրենքի պահանջներին:

Իսկ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարվել է փաստաթուղթ կազմել, որտեղ կներկայացվեն ներկրումներ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներին պետք է հասանելի լինի, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր ներկրումներ իրականացնելու համար, որպեսզի նաև մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չլինեն:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Նորֆոլկ»-ը այս ամիս կլուծարվի, նրան կփոխարինի պետական մասնակցությամբ ԲԲԸ. Դավիթ Անանյան

«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչեւ այս ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի։

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ  փոխանցումների ծառայությունը

Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն