Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել Վարդան Հարությունյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:32 , 11 Հոկտեմբեր 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին:

Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ-ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք: Ընդգծելով ՊԵԿ գործունեության կարևորությունը՝ որպես առաջին գծում աշխատող կառույցի, վարչապետը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել այն խաղի կանոններն ու ուղղությունները, որոնք դրված են լինելու ՊԵԿ հետագա գործունեության հիմքում:

varchapet-pek varchapet-pek1