Invalid username or password
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ: B4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի դիտարկմանը, թե ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից:
«Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրողներին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ազնիվ լինել բիզնես անելու պարագայում և իրենց հետ քննարկել հարկային խնդիրները:
«Մեր կառավարությունն իր կամքը ցույց էր տվել այս հարցում, և այն չարաշահվել է: Եթե մարդիկ բիզնես են անում, թող գան, նստենք զրուցենք: Մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք, և ասում ենք՝ եկեք քննարկենք, բայց մի խաբեք մեզ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Դիտումներ 380
2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:
Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]
«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]