Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը շնորհավորել է գյուղոլորտի ներկայացուցիչներին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:01 , 19 Հոկտեմբեր 2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

* * *

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ, որն արդեն հինգերորդ տարին է, ինչ պետականորեն նշվում է մեր երկրում:
Այսօր մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ նվիրված և քրտնաջան աշխատանքի համար: Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ստանան տնտեսության տարբեր ոլորտներում, միևնույն է, հողի նկատմամբ սերը, մարդկային ջերմությունն ու հոգատարությունն են, որ ապահովում են առավել որակյալ գյուղատնտեսական արտադրանք:
Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է: 2015 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը, ինչն, անխոս, նաև Ձեր անխոնջ աշխատանքի արդյունքն է:
Վստահեցնում եմ, որ գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերը մշտապես գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Մեր հետևողական և շարունակական քայլերը ուղղված են գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանը և արդիականացմանը, ինչպես նաև գյուղացու բարեկեցության ապահովմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: Հավատացած եղեք, որ պետությունը դժվարին պահերին միշտ եղել ու լինելու է Ձեր կողքին:
Կրկին շնորհավորելով ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և բեղուն աշխատանք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…