Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը նորանշանակ նախարարներից համարձակ քայլեր է ակնկալում

Վերադարձ լուրերի բաժին

19:12 , 22 Սեպտեմբեր 2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ նախարարներին և նշել, որ նրանք համեստ, պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում նախարարները կներկայացնեն համապատասխան ծրագրեր իրենց ղեկավարած ոլորտների զարգացման վերաբերյալ: «Շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնել եք համատեղ աշխատել և ակնկալում եմ շատ համարձակ, գործնական քայլեր»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ այժմ քննարկման փուլում է և հետագայում կկիրառվի նախարարությունների, գերատեսչությունների գործունեության արդյունավետության գնահատման համակարգ, որի գլխավոր հայտանիշը կլինի ներդրումների ներգրավումը:

Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է խնդրի լուծման տարբերակների և համապատասխան հայեցակարգի մշակումը՝ երկարաժամկետ կտրվածքով: Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման խնդրին՝ նշել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:

«Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- նշել է վարչապետը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին փոխարինում է Աշոտ Մանուկյանը

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար նախարար Սերգո Կարապետյանին փոխարինում է Իգնատի Առաքելյանը

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար նախարար Գագիկ Խաչատրյանին փոխարինում է Վարդան Արամյանը

Vardan-Aramyan

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար նախարար Գագիկ Բեգլարյանին փոխարինում է Վահան Մարտիրոսյանը

Vahan-Martirosyan

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ