Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը ներկա է եղել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը

Վերադարձ լուրերի բաժին

18:37 , 01 Նոյեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է եղել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Այդ b4b.am-ին մասին տեղեկացրեց կառավարության մամուլի ծառայությունը:  Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները: Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանոթանալով արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Nikol_Pashinyan_Samvel_Aleksanyan_TM_0122

Ընդհանուր առմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:

_TM_0179

«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլ»-ի և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլ»-ը համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:

_TM_0328

2020 թվականին «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել

2015 թ.-ից սկսած՝ արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո: Թե որ ուղղություններով է մեծացել արտահանումը, իմացեք՝ ընթերցելով հոդվածը:

Արտահանման դրամաշնորհների ծրագիրը շարունակվում է

Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։ Մանրամասն՝ հոդվածում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կրկին փորձել են թմրանյութ անցկացնել

Այս անգամ դեպքը բացահայտել է ԱԱԾ-ն: Իրանի քաղաքացին մոտ 5 կգ ափիոնը փորձել է տեղափոխել Կիև: