Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

17:37 , 27 Մայիս 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը:

level-up1

«Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ կազմակերպել: Շատ դեպքերում նման հանդիպումների կիրառական արդյունքը լինում է ավելի մեծ, քան հետազոտություններ իրականացնելու ընթացքում: Դուք ունեք հետաքրքիր և հեռանկարային ապագա և ցանկանում եմ, որ այս գիտաժողովից հետո այդ համոզմունքը ձեզ մոտ մեծանա, որովհետև այսօր աշխարհը կանգնած է մեծ մարտահրավերների առջև: Յուրաքանչյուր դարաշրջան, ժամանակահատված ունի իր մարտահրավերները, բայց այսօր դրանք որակապես այլ են»,- ասել է Կարեն Կարապետյանը:

level-up5

 

Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր կան կասկածներ՝ կապված կառավարման համակարգի հետ և երկրները կանգնած են խնդիրների առջև, թե ինչպե՞ս կառավարել, ո՞րն է լինելու պետության, հասարակության դերը:

level-up4

«Կարծում եմ, որ պետք է գտնել այն բալանսավորված կետը, որի դեպքում վստահ ենք լինելու, որ պետությունն ու հասարակությունը զարգանալու են ճիշտ ուղղությամբ: Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել, որպեսզի հանդիպեք, զրուցեք, 2-3-օրվա քննարկումները կարող են հավասար լինել մեկ տարվա ձեր հետազոտությունների իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Այնուհետև Կարեն Կարապետյանը լսել է գիտաժողովի մասնակիցների մի քանի զեկույցներ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:

level-up3

«Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսություն ունենալու համար» խորագրով գիտաժողովին մասնակցում է աշխարհի 14 երկրի շուրջ 100 ուսանող ու երիտասարդ գիտնական՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հնդկաստանից, Սիրիայից և այլն: Աշխատանքային երեք օրվա ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են գալիս զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացնում միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:

 

level-up2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: