Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ներկայացրել է Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իր դիրքորոշմանը

Վերադարձ լուրերի բաժին

01:37 , 12 Սեպտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական: Այդ մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Հարցին կան տարբեր մոտեցումներ, բայց այդ բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը: Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը: Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ եթե այսօր իրենք ապօրինի ձևով փակեն հանքը, մյուս օրը ապօրինի ձևով կփակեն լրատվամիջոցը, և այդպես շարունակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կոռուպցիան նվազել է

Սակայն պետական ապարատի արդյունավետությունը չի բարձրացել: Այդ մասին ասել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Կենտրոնական բանկը գնել է ևս 10 միլիոն դոլար

Մոտ երկու ամսվա ընթացքում գնված արտարժույթի ծավալը մոտեցել է 58 միլիոնի:

Պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են

Տնտեսագետ պատգամավորը սեփական հաշվարկներով եզրկացարել է, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել են մշակող արդյունաբերությունը և ֆինանսական/ապահովագրական գործունեությունը: