Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վերադարձ լուրերի բաժին

12:54 , 14 Ապրիլ 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը: Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Դմիտրի Մեդվեդևի առաջարկով, Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ 2016թ. մայիսի 20-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես

Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին

Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին