Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը մասնակցել է ադամանդագործական նոր գործարանի բացման արարողությանը

Վերադարձ լուրերի բաժին

00:18 , 03 Դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020 թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի:

_TM_7607

Վարչապետը ծանոթացել է ադամանդի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացումը մեր երկրում և նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

_TM_7389

Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում:

_TM_7552

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում՝ այնտեղ, որտեղ կա զբաղվածության խնդիր, լուծելով սոցիալական կարևորագույն հարց: Ընկերությունում գործում է նաև հաշմանդամների արտադրամաս, որը ընդլայնվելու է: «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը հիմնադրվել է 2017 թ․ մարտին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

48167 ստուգում

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ԱՄՀ-ից ներգրավված վարկն անդրադարձել է ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքի վրա

Միջազգային պահուստների կազմի մեջ էականորեն ավելացել է SDR-ի՝ Հատուկ փոխառելիության իրավունքի (ՀՓԻ) տեսակարար կշիռը, որն աճել է նախորդ ամսվա համեմատ ավելի քան 27 անգամ՝ կազմելով 74,4 մլն դոլար։

10.07.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 107.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.2 մլն ԱՄՆ դոլար: