Invalid username or password
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողված և արդյունավետ համարեց «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովն ու դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները։ «Կարծում եմ՝ մեր այսօրվա քննարկումը ստացվեց։ Մեր այս մարզային համաժողովները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Շատ կարևոր է այս քննարկումը, որովհետև սա մտագրոհի ազդեցություն ունի, և մենք տեսանք, թե ինչ պոտենցիալ ու հետաքրքիր ծրագրեր կան այստեղ։ Իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ ու կենսունակ գաղափարները Հայաստանում օգտագործվեն, և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան։ Ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացվում է։ Այսպիսի կենդանի շփումները շատ կարևոր են, և հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողները ավելի կոգևորվեն»,- ասաց Փաշինյանը։
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Համաժողովին մասնակցում էին 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։
Դիտումներ 558
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: