Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարել է ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:20 , 25 Փետրվար 2016

ՀՀ Կառավարությունն այսօր ընդունել է «Ջրօգտագործողների ընկերություններում առաջացած պարտավորությունները մարելու մասին» որոշում, որի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ ճեղքվածքը մարելու նպատակով 2016թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակների հաստատելու անհրաժեշտությամբ:

Գումարները կծախսվեն, մասնավորապես, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտքի մարման համար: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ բանակցել են բաշխիչ ցանցերի հետ, և 2015թ.-ի համար ամբողջական տույժ-տուգանքները՝ 250 մլն դրամի չափով, հանվել է և չի հաշվառվել: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այստեղ, իրոք, կա խնդիր, որը քննարկվել է:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ուսումնասիրվել են բոլոր ֆինանսական պարտավորությունները, այդ թվում՝ նաև էլեկտրաէներգիայի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած էլեկտրաէներգիայի պարտավորությունների հիմնավորումն ու անաչառությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան չխնայելու և անհիմն ծախսեր կատարելու հարցում:

Գործադիրն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին որոշում՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները չկանգնեցնելու և հնարավորինս արագ սկսելու համար: Ըստ հիմնավորման՝ «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի շրջանակում ընթանում են նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Ջրամբարի կառուցման արդյունքում ակնկալվում է տնտեսական արդյունավետության ավելի բարձր ցուցանիշների ապահովում: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն, և քայլեր են ձեռնարկվում ծրագիրը շուտ կյանքի կոչելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուին

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

«Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի». Վարչապետի հորդորը՝ Արտեմ Ասատրյանին և նրա աշխատակազմին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

Վարչապետը ցավակցել է իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: