Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Վերադարձ լուրերի բաժին

14:48 , 16 Նոյեմբեր 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել, որոնցից մեկը շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ էր:

Կառավարության ղեկավարը նշել է. «Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները խիստ պատճառաբանված։ Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև դեկտեմբերի 2-րդ կես՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև՝ ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի խումբը հրապարակել էր գործարարությամբ զբաղվելու դյուրինության հերթական զեկույցը՝ Doing Business 2018-ը, որում Հայաստանը նահանջել էր 9 տեղով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցում 38-րդ տեղի համեմատ:

Doing Business-ի 10 չափանիշներից Հայաստանի դիրքերը վատ են  վեճերի լուծման, շինթույլտվությունների և հարկերի վճարման գծով, որոնցով Հայաստանը զբաղեցնում է, համապատասխանաբար, 97-րդ, 89-րդ և 87-րդ տեղերը։

doing-business1

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետը անդրադարձել էր  «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին և 9 հորիզոնականով նահանջին։

Իսկ նույն օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով մեր հարցին, թե կառավարությունը ինչո՞ւ է այդքան կարևորում այս զեկույցն ու իր ծրագրերում կոնկրետ թիրախներ դնում՝ Հայաստանի հորիզոնականի հետ կապված, Կարեն Կարապետյանը պատասխանել էր, որ «Դա զուտ «թիմը ձգելու», «տոնուսի մեջ պահելու» համար է»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։