Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարել է հստակեցնել և պարզեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը

Վերադարձ լուրերի բաժին

16:33 , 20 Հուլիս 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն: Ավելին` որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»: 

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ ուշադրություն դարձնելով գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարել է սահմանել վերահսկողություն 1-ին կետով սահմանված պահանջի և ծրագրի կատարման նկատմամբ, իրականացնել գործընթացի համակարգման և ամփոփման աշխատանքները և պարբերաբար զեկուցել կատարման ընթացքի մասին:

«Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք, մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառենք»,-նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցներին

2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով

Ստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ նոյեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին […]