Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարել է հանրությանը ներկայացնել e-draft.am հարթակի հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:28 , 15 Հունիս 2017

2017 թվականի հունվարին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը նշել է, որ այդ հարթակը քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնության աշխատանքներին` ծանոթանալով տեղադրված նախագծերին և ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ:

«Արդյունքում ապահովվում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասարակության հետ հետադարձ կապի ապահովման՝ մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան ամփոփաթերթն ու տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջի կատարումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա ՀՀ օրենքների և կառավարության որոշումների նախագծերի՝ www.e-draft.am կայքում պատշաճ կերպով տեղադրված լինելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու պարտադիր պահանջի պահպանմանը:

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ՝ համապատասխան կայքի հնարավորությունների մասին իրազեկելով քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է 1-ին կետով սահմանված պահանջի կատարման վերաբերյալ սահմանել վերահսկողություն և ընթացքի մասին պարբերաբար զեկուցել վարչապետին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը