Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարել է բարեկարգել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհահատվածը

Վերադարձ լուրերի բաժին

12:26 , 01 Մարտ 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հիշեցրել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էին քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես` հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը։

«Հաշվի առնելով, որ հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքները` հանձնարարում եմ Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև` նախագծային փաստաթղթերը, այդ թվում` ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,- ասել է նա:

Վարչապետը նաև առաջարկել է Գյումրու քաղաքապետին` առավելագույնը երկամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ, ապահովել՝ «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև` կանաչապատման աշխատանքների ավարտը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: