Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարել է ամփոփել կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքը և հանրությանը հաշվետվություն ներկայացնել

Վերադարձ լուրերի բաժին

16:02 , 31 Օգոստոս 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվության վերաբերյալ վարչապետը նշել է. «Մեկ ամսից լրանում է կառավարության ընդհանուր գործունեության մեկ տարին: Հաշվի առնելով կառավարության հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում ամփոփել ըստ ոլորտների նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ:

Այն գերակա խնդիրները, որոնք դեռևս ընթացքի մեջ են, ևս պետք է հստակ ներկայացվեն՝ մանրամասնելով թե կոնկրետ ինչ փուլում են և ինչ ժամկետներում կհասցվեն ավարտին»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված