Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

16:15 , 30 Մարտ 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Մեր կողմից իրականացրած մարզային այցելությունների ընթացքում ներկայացվել են, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմ են հասցեագրվել բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը: Բողոքները հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու, պարտատերերի օրինական, այդ թվում՝ աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարման գործընթացի ցածր արդյունավետության և այլ խնդիրների հետ, ինչը պայմանավորված է, թե գործնականում թույլ տրված թերացումներով, թե օրենսդրական բացերով»,-նշել է վարչապետը և հավելել, որ այս հարցի լիարժեք լուծումն առավել մեծ կարևորություն ունի նաև այն առումով, որ գործադիր իշխանությունը չունի սնանկության վարույթի վրա իրավաչափ միջամտելու և դրանով իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու գործիքակազմ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն: Արդարադատության նախարարին հանձնարարվել է նաև մշակել քայլեր նախքան սնանկությունը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն ուղղված:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: